Կապ
Կապ
Հասցե՝
ՀՀ, ք. Երևան 0010, Կառավարական շենք 3,
ՀՀ շրջակա ﬕջավայրի նախարարություն
գրասենյակ 549
- +374 10 583 932 (22)
- +374 95 993 393
- info@mershenq.am
ՀՏՀ
Բողոքների հասցեագրման մեխանիզմ (ԲՀՄ)
ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Ծրագրի մակարդակի ԲՀՄ շրջանակն ընդգրկում է Ծրագրի արդյունքում փաստացի կամ հնարավոր բնապահպանական կամ սոցիալական վնասների վերաբերյալ ազդակիր անձից(անձանցից) ստացվող բողոքների հավաքագրումը և հնարավոր լուծումը: ԲՀՄ-ը կարող է նաև ընդունել/վերանայել աշխատանքի և աշխատանքային պայմանների վերաբերյալ աշխատողների բողոքները:
Բողոքատուների հասանելիության և բողոքների արձագանքման առումով ԲՀՄ-ը առաջնորդվելու է գենդերային, մշակութային նկատառումներով` ոչ խտրական և ներառական մոտեցմամբ: Սեռական բռնության և շահագործման (SEA, ՍԲՇ) հետ կապված բողոքները կքննարկվեն տուժողի շահերից ելնող ձևաչափով և կներառեն ուղղորդումներ անվտանգության և տուժողների օժանդակության վերաբերյալ:
Ծրագրի մակարդակի ԲՀՄ-ն կապահովի.
- բողոքների ընդունման և դրանց արձագանքման մատչելի, կանխատեսելի և թափանցիկ ընթացակարգ,
- անմիջական ներգրավվածություն և երկխոսություն բողոքատուների հետ՝ հետաքրքրող հարցերի և խնդիրների պարզաբանման և փոխադարձ ընդունելի արձագանքի մշակման համար,
- բողոքների արդարացի և իրավունքներին համահունչ լուծում, ներառյալ հատկացումներ՝ ակնհայտորեն Ծրագրի կողմից կամ միջոցով առաջ եկած բնապահպանական կամ սոցիալական վնասների հասցեարգրման համար.
- հնարավորություն բողոքներից և դրանց լուծման եղանակներից դասեր քաղելու՝ դրանց արդյունքները բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման բարելավման, ՄԱԶԾ-ի ՍԲՍ պահպանման, ինչպես նաև կիրառելի օրենքներին, իրավական ակտերի և քաղաքականությունների պահանջների կատարման ապահովման նպատակներով օգտագործելու համար:
ՎԱՎԵՐ ԲՈՂՈՔՆԵՐԸ
Ծրագրի մակարդակի ԲՀՄ վավերության համար բողոքը պետք է վերաբերի Ծրագրին և վերջինիս գործունեությանը՝ սկսած Ծրագրի փաստաթղթի ստորագրումից մինչև Ծրագրի փակումը, պետք է ներկայացնի, թե ինչպես է Ծրագիրը հանգեցնում/կարող է հանգեցնել սոցիալական կամ բնապահպանական վնասի, ինչպես նաև պետք է նշվի վնասի ազդակիր անձանց (կամ լիազորված ներկայացուցիչների) շրջանակը:
Ծրագրի մակարդակի ԲՀՄ-ը չի կարող պատասխանել անանուն բողոքներին: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում կարող է պահանջվել բողոքողների գաղտնիություն, որը պետք է պահպանվի:
Եթե բողոքը առնչվում է սեռական շահագործման և բռնության (ՍՇԲ) դեպքի, ապա ՍՇԲ վերապրածին օժանդակության վերաբերյալ տեղեկատվության հաշվառումը և փոխանակումը կպահպանվի «չվնասելու» և գաղտնիության սկզբունքով, իսկ վերապրածի անձը նույնականացնող տեղեկատվությունը կպահպանվի գաղտնի, բացառությամբ դրա տարածման մասին տուժողի հստակ համաձայնության դեպքերի:
Նման դեպքերը կարող են հասցեագրվել համապատասխան հետաքննություն իրականացնող/օժանդակող կառույցներին։
Բողոքատուի համաձայնությամբ՝ ՄԱԶԾ-ի խարդախության կամ կոռուպցիայի կանխարգելման պահանջների խախտման վերաբերյալ հարցումները Ծրագրի մակարդակի ԲՀՄ-ի միջոցով կհասցեագրվեն ՄԱԶԾ Աուդիտի և հետաքննությունների գրասենյակ (OAI) կամ համապատասխան ազգային լիազոր մարմին(ներ):
Բողոքատուները կարող են նաև իրենց հայեցողությամբ գործը փոխանցել Շահառուների արձագանքման մեխանիզմին (ՇԱՄ)՝ հայաստանյան գրասենյակի մակարդակում կամ ՄԱԶԾ Գլոբալ ՇԱՄ-ին:
ԿԱՊ
Բողոքը կարող է ներկայացվել առցանց՝ complaints.eep.am@undp.org հասցեով կամ թղթային եղանակով՝ ՄԱԿ-ի գրասենյակի հասցեով (ՀՀ, Երևան, Պետրոս Ադամյան 14), կամ հեռախոսով՝ +37495993393 համարով։ Բողոքատուները կարող են նաև բողոքը ներկայացնել անձամբ Ծրագրի ղեկավարին կամ Ծրագրի թիմի այլ անդամին:
Էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգ (ԷԿՏՀ)
Էներգետիկ կառավարման համակարգը երկրի, մարզի, համայնքի կամ ընկերության ամբողջական կառավարման համակարգի մի մասն է, որի նպատակն է ապահովել հուսալի, կայուն և մատչելի էներգամատակարարում: Այն ներառում է էներգիայի արտադրության, փոխադրման, բաշխման, պահեստավորման և սպառման գործընթացների պլանավորումը, կազմակերպումը, սարքավորումների և համակարգերի շահագործումը, պահպանումը: Ինչպես նաև սպառման ցուցանիշների մշտական հասանելիությունը և ծախսարդյունավետության ապահովումը։
ԷԿՏՀ-ն ծրագրային գործիք է, որը համատեղում է շենքի ջերմատեխնիկական տվյալներն ու էներգիայի սպառման վերաբերյալ ցուցանիշները, իրականացնում էներգաարդյունավետության ցուցանիշների մոնիտորինգ, ինչպես նաև հնարավորություն է տալիս ինքնաշխատ կերպով կազմել շենքում էներգիայի սպառման, էներգախնայողության և ջերմոցային գազերի արտանետումների (կրճատման) մասին զեկույցներ։ Գործիքը հասանելի է դառնալու առցանց հավելվածի միջոցով։
Այն տվյալների բազայի վրա հիմնված ծրագիր է՝ բաղկացած շենքերում սպառված և/կամ արտադրված/առաքված էներգիայի (ժամային, միջին օրական, ամսական, տարեկան քանակությունների), սպառված ջրի և արաքին/ներքին օդի հիդրոօդերևութաբանական տվյալների աղյուսակներից:
ԷԿՏՀ համակարգը հնարավորություն է տալիս.
- Շարունակական թարմացնել և պահպանել շենքի, թաղամասի/ՎՇ, համայնքի/քաղաքի, մարզի, երկրի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության բազան։
- Շենքերում շարունակական կերպով մուտքագրել և հետևել էներգիայի բոլոր տեսակների և ջրի սպառման տվյալներին։
- Հաշվարկել և համադրել էներգիայի սպառման ցուցանիշներն՝ ըստ օգտագործողի կողմից ընտրված շենքերի և տվյալների բազայում մուտքագրված կամ առկա անկախ փոփախականների և փաստացի ընթացիկ հարաչափերի։ Համակարգը կարող է առանձին շենքի կամ շենքերի խմբի համար էներգետիկ ծախսերի և էներգախնայողության մոնիտորինգ իրականացնել և թիրախներ սահմանել։ Ինչպես նաև տրամադրել հաշվետվություններ՝ ըստ օգտագործողի նախապատվությունների կամ գոյություն ունեցող ձևանմուշների։
Համակարգը գործարկվելու է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո:
Ծրագրի՝ «Շենքերի ոլորտում չափողականության, հաշվետվողականության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչի իրականացման գործընկերն է ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։
Ծրագրի շրջանակներում շահառուներ են համարվում հասարակական շենքերի օգտատերերը և բնակելի շենքերի բնակիչները, շենքերի էներգետիկ բնութագրերի (ՇԷԲ) մասնագետները, էներգետիկ կառավարիչները, էներգետիկ աուդիտորները, սերտիֆիկացնող մարմինները, պոտենցիալ վարկառուները, առևտրային բանկերը, միջազգային դոնոր կազմակերպությունները և այլ շահագրգիռ պետական և մասնավոր ընկերությունները։
Համակարգն ունի օգտագործողների հետևյալ տեսակները.
• Շենքում տեխնիկական հարցերի համար պատասխանատու անձ` հիմնականում օգտագործում է ԷԿՏՀ-ն տվյալների գրանցման և վերահսկման համար:
• Շենքի էներգետիկ կառավարիչ (տնային տնտեսության էներգետիկ պատասխանատու)` հիմնականում օգտագործում է ԷԿՏՀ-ն տվյալների ստուգման և մուտքագրման համար
• Համայնքային Էներգետիկ կառավարիչ (համայնքին / վարչական շրջանին / գերատեսչությանը / մարզին պատկանող շենքերի խմբի համար պատասխանատու)՝ օգտագործում է ԷԿՏՀ-ն որպես էներգետիկ կառավարման հիմնական գործիքներից մեկը:
• Ղեկավար / վերահսկիչ (բոլոր տվյալների հասանելիություն)՝ հիմնականում օգտագործում է ԷԿՏՀ-ն՝ էներգասպառման և ՋԳ արտանետումների հաշվետվությունները և միտումները դիտելու և վերլուծելու համար։
• Հյուր՝ ուսումնասիրում է հանրության համար հասանելի տվյալները։
• Համակարգի ադմինիստրատոր՝ անձ, ով ապահովում է տեխնիկական աջակցություն ծրագրային ապահովման, սպասարկման, օգտագործողների և տվյալների բազայի կառավարման գործում։
Էներգամատակարարող ընկերությունների («ՀԷՑ» ՓԲԸ, «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ), «Վեոլիա Ջուր» ընկերության և Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաշվառման համակարգերը էներգասպառման, ջրի սպառման և օդի հարաբերական խոնավության վերաբերյալ օրական, շաբաթական և ամսական կտրվածքով տվյալներ կտրամադրեն համակարգին։ «ՀԷՑ» ՓԲԸ, «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ, «Վեոլիա Ջուր» ընկերությունների և Հիդրոօդերևութաբանության ծառայության հետ ստորագրված հուշագրերը հիմք են դառնալու ԷԿՏՀ ստեղծման և բնականոն գործունեության համար:
Նախատեսվում է, որ ԷԿՏՀ-ում առաջին հերթին կներառվեն Երևանի այն 320 հասարակական (առողջապահական, կրթական, մշակութային և այլ) շենքերը, որից հետո հնարավոր է ներառվեն նաև Քաղաքապետերի դաշնագրում ներառված համայնքների հասարակական շենքերը, իսկ հետագայում նաև ամբողջ հանրապետության հասարակական շենքերը։ Ծրագրի մասին անհրաժեշտ տեղեկությունները հասանելի են www.mershenq.am կայքում։
Հայաստանում շենքերի ոլորտը էներգիայի ամենամեծ սպառողներից մեկն է: Հայաստանում շենքերի մեծ մասը կառուցվել է խորհրդային տարիներին, երբ հիմնականում անտեսվում էին ԷԱ պահանջները: 2020թ․ ՀՀ էներգետիկ հաշվեկշռի համաձայն, տնային տնտեսությունները հանդիսանում են վերջնական էներգիայի հիմնական և ամենամեծ սպառողը՝ մոտ 34%:
Ըստ Ջերմոցային գազերի ազգային կադաստրի 1990-2017թթ․ հաշվետվության, բնակարանային սեկտորի ՋԳ ուղղակի արտանետումները կազմում են Էներգետիկ սեկտորի արտանետումների ավելի քան 18%-ը, իսկ առևտրային ինստիտուցիոնալ ենթակատեգորիայում՝ մոտ 8%: Հայաստանում նոր բնակելի շենքերի ջեռուցման համար ջերմային էներգիայի միջին սպառումը կազմում է տարեկան 185 կՎտ*ժ/մ2 , իսկ հին շենքերում դրա սպառումը զգալիորեն ավելի բարձր է:
Հայաստանում էներգախնայողության ներուժով օժտված շենքերի ենթախմբին են պատկանում պանելային շենքերը, որոնց քանակը մոտ 4,400 է: Ծրագիրը կհանգեցնի էներգիայի էական խնայողությանը և դրա արդյունքում ՋԳ արտանետումների կրճատմանը (ներդրումների շուրջ 20 տարվա կյանքի ընթացքում` 1.4մլն տ CO2), «կանաչ» աշխատատեղերի ստեղծմանը և էներգետիկ աղքատության կրճատմանը։
Մրցույթներ/Հայտարարություններ
Երևանում գտնվող 47 հանրային շենքերում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումների տեխնիկական վերահսկողություն իրականացնելու համար հայտարարվում է մրցույթ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի հոկտեմբերի 28-ն է: Հայտը կարող եք ուղարկել ՄԱԶԾ-ի Quantum համակարգի միջոցով։ Մանրամասների համար սեղմեք այստեղ: