ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր – Կլիմայի կանաչ հիմնադրամ (ՄԱԶԾ-ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փաստաթղթի պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի է ունեցել 2017թ. հուլիսի 7-ին:

Շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ֆինանսավորված աշխարհում 10-րդ, իսկ եվրասիական տարածաշրջանում՝ առաջին ծրագիրն է, որը հաստատվել է ԿԿՀ-ի կողմից 20 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհային գումարով:

Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը համալիր միջոցառումներից բաղկացած ծրագիր է, որի շրջանակում իրականացվում է շենքերի արտաքին պատերի, տանիքի և նկուղի առաստաղի ամբողջական ջերմամեկուսացում, ընդհանուր օգտագործման տարածքներում էներգաարդյունավետ դռների և պատուհանների տեղադրում կամ փոխարինում, էներգաարդյունավետ լուսավորման համակարգի ներդնում

ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրային փաստաթուղթ

Ռիսկերի նվազեցման միջամտությունների ինտեգրված հավաքակազմի կիրառման միջոցով այս Ծրագիրը միտված է սիստեմատիկաբար նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները Հայաստանում գոյություն ունեցող շենքերի ֆոնդից և, այդ միջոցով, նվազեցնել ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները և ապահովել կայուն զարգացման օգուտները: Այս Ծրագիրը, որն ընդգրկում է ինչպես հասարակական, այնպես էլ բնակելի շենքերը, կենտրոնանում է շուկայի խոչընդոտները հաղթահարելու միջոցով ԷԱ արդիականացմանն ուղղված ներդրումների համար բարենպաստ շուկայական միջավայրի և մասշտաբավորման ընդունակ բիզնես մոդելի ստեղծման վրա: Շենքերի ԷԱ վերակառուցման առաջ ծառացած խոչընդոտները հաղթահարվում են քաղաքականության և ֆինանսական ռիսկերի նվազեցման գործիքների համադրություն և շուկայի առանցքային խաղացողների համար նպատակային ֆինանսական արտոնու­թյուն­ների միջոցով:

Ծրագրային փաստաթուղթը՝ հակիրճ

News

Video