ՄԱԶԾ Շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի փորձագետները Երևանի քաղաքապետարանի Ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչների հետ համատեղ այցելել էին Երևանի թիվ 36 և 49 մանկապարտեզներ, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:
Մեր մասնագետները ծանոթացան ակտիվ փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Թիվ 36 մանկապարտեզում ընթանում են սեյսմազինվածության մակարդակի բարձրացման աշխատանքներ, իսկ թիվ 49 մանկապարտեզի հարկաբաժիններից մեկում արդեն տեղադրվել են էներգաարդյունավետ պատուհաններ:
Մանկապարտեզները հիմնանորոգվում են «Երևանի էներգաարդյունավետության ծրագրի» շրջանակում, որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից և համաֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հարցերով Եվրոպայի Արևելյան գործընկերության նախագծի և Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից:
Հիշեցնենք, որ մանկապարտեզների սեյսմիկ հետազննություններն, էներգետիկ աուդիտները, նախագծանախահաշվային փաթեթների մշակումը և տեխնիկական ու հեղինակային հսկողությունն իրականացվել են ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում։