2021 թ․-ի հոկտեմբերի 19-ին Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակը (ԱԶԲ) և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ստորագրեցին Մտադրությունների մասին հուշագիր։
Հուշագրով նախատեսվում է համագործակցություն հաստատել ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի (ՍԱԲԾ) շրջանակում արդյունքահեն վարկավորման և Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ կողմից` ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի միջև։
Ներկայումս ՍԱԲԾ-ն աջակցում է Հայաստանի ողջ տարածքում սեյսմիկ առումով անվտանգ շինարարության ապահովմանն ու առաջնահերթություն ստացած դպրոցների արդիականացմանը: ՄԱԶԾ-ն համաֆինանսավորելու է ՍԱԲԾ-ում ընդգրկված՝ Երևանի և մարզերի թվով 6 դպրոցի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումներ։ Գործընկերները, հիմք ընդունելով միմյանց ընդհանուր ռազմավարական առաջնահերթություններն ու նպատակները, համատեղում են իրենց ջանքերը՝ նպաստելով ՍԱԲԾ-ի արդյունավետության բարձրացմանը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia