- Շենքերում էներգաարդյունավետ ներդրումների ռիսկերի նվազեցման թեմայով աշխատաժողով
- Հզորացնելով համայնքների կարողությունները բազմաբնակարան շենքերի կառավարման և էներգաարդյունավետության ոլորտում
- Ներկայացվել են «կանաչ շենքերի» նոր ձեռնարկներ ՝ խթանելու էներգաարդյունավետ շինարարությունը
- Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումն աշխուժացնում է համայնքային կյանքը. քաղաքացիական հասարակության գնահատականները Սյունիքից
- Էներգաարդյունավետությունը տեղական կարողությունների ամրապնդման և ֆինանսական գործիքների համատեքստում. ուսումնասիրությունների շնորհանդես
- Էներգետիկ կառավարման զարգացումը Հայաստանի մարզերում
- Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու միջոց
- Դասընթաց շրջակա միջավայրի և սոցիալական պաշտպանության սկզբունքների (SESP) թեմայով
- Էներգաարդյունավետությունը գործնականում․ լրագրողական շրջայց Սյունիքում
- Դեպի ավելի կայուն ապագա. Երևանի թիվ 36 մանկապարտեզի էներգաարդյունավետ փոխակերպումը
- Կայացել է ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի խորհրդի 8-րդ նիստը
- Շենքերի էներգաարդյունավետության առնչվող տեխնիկական հրապարակումների շնորհանդես
- Պաշտոնապես մեկնարկել է Կայուն զարգացման նպատակ (ԿԶՆ) 7-ի ճանապարհային քարտեզը
- Ասբեստի թափոնների անվտանգ կառավարման թեմայով դասընթաց Ալավերդի համայնքում
- Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրման թեմայով դասընթաց՝ համայնքային մասնագետների համար
- Թվեր և փաստեր շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի մասին
- Ջերմացելով բնակիչների տներն ու սրտերը. էներգաարդյունավետության միջոցառումները բարելավում են սպիտակցիների կյանքը
- Թեթևացնելով բեռը. Ինչպես է էներգաարդյունավետ արդիականացումը նպաստում Դիլիջանի բնակիչներին
- ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի տարեվերջյան նիստին քննարկվեցին ծրագրի առաջընթացն ու հաջորդ քայլերը
- Քսան մասնագետ վերապատրաստվել են շենքերում էներգետիկ աուդիտ անցկացնելու և էներգետիկ անձնագրեր կազմելու համար
- 270 վերապատրաստված մասնագետներ՝ Երևանի հաստատությունների էներգիայի սպառումն օպտիմալացնելու համար
- Էներգետիկ նորարարություն Հայաստանում. աշխատաժողով EMIS համակարգի վերաբերյալ
- Ստորագրվել է համաձայնագիր ևս 50 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման համար
- Տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություն և էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովը
- Էներգետիկ կառավարման համակարգի և էներգետիկ կառավարիչների ներդրման թեմայով դասընթաց
- Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը
- Ջերմաարդիականացման ազդեցությունը ջեռուցման վարքագծի և էներգիայի ծախսերի վրա. հետազոտության շնորհանդես
- Ջերմաարդիականացված թիվ 22 մանկապարտեզը վերաբացվել է
- Երկրորդ ազգային խորհրդատվական և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողով
- Ասբեստ․ իրազեկման և անվտանգության միջոցառումներ
- Լրագրողական շրջայց Լոռու և Տավուշի մարզեր
- Երևանի թիվ 36 և 49 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
- Ի գիտություն` բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին և սեփականատերերին
- Երևանի մի շարք վարչական շրջաններում տեղադրվել են էներգախնայող լուսատուներ
- Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է
- Տեղի ունեցավ «Ի՞նչ է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ու ինչպե՞ս այն լուսաբանել մամուլում» խորագրով հանդիպում-քննարկում
- Երևանի թիվ 36 մանկապարտեզում ընթանում են լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը
- Վերականգնվող և մաքուր էներգիայի միջազգային համաժողով՝ ուղղված Հայաստանում ցածր ածխածնային զարգացման համար նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներկայացման և կիրառման առաջխաղացմանը
- Հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր. կառավարությունը 6 մարզերի եւս 828 մլն դրամ հատկացրեց
- ԱԶԲ-ն և ՄԱԶԾ-ն հուշագիր են ստորագրել
- Երկօրյա դասընթաց
- «Էներջի սիթի» հաքաթոն
- ՄԱԶԾ աջակցությամբ նոր ստանդարտներ են մշակվել
- ՏԿԵ նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը այցելել են Լոռու մարզ
- «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության շուկայի զարգացման խթանների բացահայտում և էներգետիկ աղքատության նվազեցում» թեմային նվիրված համաժողով
- Երևանի քաղաքապետարանի ենթակայության շենքերում էներգետիկ պատասխանատուների վերապատրաստման դասընթացներ
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 49 մանկապարտեզի վերաբացվել է
- Սեմինար-քննարկում․ Հայասատանի էներգետիկ ոլորտի օրենսդրության բարելավման թեմայով
- Վերապատրաստում՝ Երևանում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և իրականացման ծրագրի շրջանակում
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումն աշխուժացնում է համայնքային կյանքը. քաղաքացիական հասարակության գնահատականները Սյունիքից
Հայաստանում էներգաարդյունավետության զարգացման համար տարբեր ծրագրեր են արվում: Հիմնականում արդյունքները գնահատում ենք՝ բնակիչների, պետական կառույցների, միջազգային գործընկերների տեսանկյունից: Այս անգամ փորձ ենք արել ներկայացնել քաղաքացիական հասարակության պատկերացումները երկրում էներգաարդյունավետության հեռանկարների մասին:
Երկար ժամանակ պահանջվեց գտնել համայնքային ՀԿ, որը գործունեություն է ծավալում էներգաարդյունավետության և հարակից ոլորտներում: Ավելին՝ կենտրոնացած է համայնքներում տեղեկատվության տարածման և իրազեկվածության բարձրացման միջոցառումների վրա:
«Կայուն զարգացում» ՀԿ-ն հիմնադրվել է 2011թ-ին։ՀԿ-ն գյուղական բնակավայրերում տարբեր միջազգային ծրագրերով իրականացրել է սեմինար-դասընթացներ կլիմայի փոփոխության, էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման տնտեսական և բնապահպանական առավելությունների, գործնականում այդ լուծումները կիրառելու հնարավորությունների մասին։ |
Այս ջանքերը հիմնականում ուղղված են եղել ուսանողներին, մանկավարժներին և ձեռնարկատերերին, որոնք իրենց համայնքների կարևոր փոփոխությունների նախաձեռնողներն են։
Ծանոթացանք «Կայուն Զարգացում»հասարակական կազմակերպության գործունեությանը, որը տեղակայված է Սյունիքի մարզի Կապան քաղաքում և որոշեցինք զրուցել ղեկավարի հետ: Արմեն Փարսադանյանը ոգևորված պատմում է վերջին տարիներին մարզում իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները:
2015թ-ին ՀԿ-ն Հայաստանում Ամերիկյան Համալսարանի Յակոբյան բնապահպանական կենտրոնի աջակցությամբ մարզի տասնհինգ դասախոսների, ինժեներների, ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել է քառօրյա շրջայց Հայաստանի տարբեր քաղաքներում կառուցված էներգաարդյունավետ շենքերի, վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաների ուսումնասիրության նպատակով։ |
Նույն մարզի՝ Քաջարան քաղաքի, վերջին տարիներին էներգաաարդյունավետ արդիականացված բնակելի շենքերի կողքով քայլելիս՝ նա մատնացույց է անում շենքերը և նկատում.
«Էներգաարդյունավետությունը նախևառաջ հարմարավետություն է՝ ոչ միայն ջերմային, այլև «շենքային» և «բնակարանային»: Մարդկանց կենցաղային պայմանները բարելավվել են, շենքերը թարմ տեսք են ստացել և ամենակարևորը՝ կոմունալ ծախսերը նվազել են…»:
Բնակիչներն արդեն ընտրում են խելամիտ վերանորոգում
Նրա խոսքով, համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում մարդիկ ունեն պատկերացում շենքերի էներգաարդյունավետ վերանորոգման մասին: Բնակիչները վերջին մի քանի տարիներին իրենց տանը կամ բնակարանում վերանորոգում իրականացնելիս անպայմանորեն կիրառում են էներգաարդյունավետ լուծումներ.
«Ամենատարածվածը լուսամուտների, լամպերի փոխարինումն է ավելի ջերմամեկուսիչ և արդյունավետ տարբերակներով:
Շատերն ուշադրություն են դարձնում արտաքին պատերի ջերմամեկուսացմանը, նկուղների բարեկարգմանը, ջեռուցման կաթսայի ընտրությանը, արևային կայանների տեղադրմանը և այլն»:
Տեղական շուկան արձագանքում է պահանջարկին
Համայնքներում շինանյութերի խանութները, ըստ ՀԿ ներկայացուցչի, էներգաարդյունավետ արդիականացման համար ունեն տարբեր նյութեր, շինվածքներ, տրամադրում են խորհրդատվություն, ըստ մարդկանց կարիքների օգնում ընտրության հարցում:
«Առաջարկի նման որակին և բազմազանությանը նպաստել է աճող պահանջարկը: Էներգաարդյունավետ արդիականացման օգուտների մասին տեղեկությունները շատ վարակիչ են, արագ տարածվում են, մարդկանց մղում հստակ քայլերի»:
2014թ-ին «Կայուն Զարգացում» ՀԿ-ն Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում հիմնադրել է Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի լաբորատորիա, որը հագեցած է անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով և մասնագիտական գրականությամբ։
Կենսունակ լուծում՝ տեղական կարողությունների զարգացման միջոցով
Քանի որ Կապանը և հարակից համայնքները հեռու են Երևանից, Փարսադանյանը կարևոր է համարում տեղում էներգաարդյունավետության մասնագետներ վերապատրաստել, նախ որովհետև պահաջարկը կա, երկրորդ՝ բոլոր միջազգային ծրագրերը ժամանակավոր են և լավ կլինի ծրագրերի արդյունքում կուտակված գիտելիքն ու փորձը մնա համայնքներում:
Հասարակական կյանքի ակտիվացում և տնտեսական օգուտներ
Փարսադանյանն ասում է, էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը մեծ աշխուժություն են բերել համայնքներ: Դրանք տնտեսական օգուտներ են տալիս, բարձրացնում իրազեկվածությունը, բնապահպանական խնդիրներ լուծում:
Էներգախնայողություն՝ նաև խոշոր տնտեսվարողների համար
«Ծրագրերը հիմնականում ընդգրկում են համայնքապատկան և բնակելի շենքերը, սակայն կարծում եմ՝ էներգաարդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր է նաև տնտեսական սուբյեկտների հետ աշխատանքը։ Օրինակ, հանքարդյունաբերության ոլորտում աշխատող մեկ սարքավորման սպառած էներգիան մոտ հազար բնակարանի ծախսի է հավասար», -նշում է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, էներգաարդյունավետության ավելի լավ արդյունքների համար այս ուղղությունը ևս պետք է հաշվի առնել, որպեսզի փոփոխությունն ավելի ընդգրկուն, տեսանելի և տարածական լինի:
Շարունակականության անհրաժեշտություն
«Իսկ փոփոխությունը միանշանակ է, դրական և կյանքի որակ փոխող: Մնում է պահել տեմպը, շարունակաբար աշխատել մարդկանց հետ, բացատրել էներգաարդյունավետության կարևորությունը, տնտեսական և կլիմայական օգուտները: Միայն այդպես կկարողանանք ապահովել երկարաժամկետ արդյունք»:
Սկզբնաղբյուրը՝ https://www.undp.org/armenia


