Mershenq.am
  • Մեր Մասին
  • Քարտեզ
  • Միջոցառումներ / Նորություններ
  • Հրապարակումներ
    • Զեկույցներ
    • Դասընթացներ
    • Ուղեցույցներ
    • Օգտակար նյութեր
    • Այլ
  • Օգտակար հղումներ
  • Կապ
    • Arm
    • Eng
  • Մեր Մասին
  • Քարտեզ
  • Միջոցառումներ / Նորություններ
  • Հրապարակումներ
    • Զեկույցներ
    • Դասընթացներ
    • Ուղեցույցներ
    • Օգտակար նյութեր
    • Այլ
  • Օգտակար հղումներ
  • Կապ

Ալավերդիում կանայք «կանաչ լույս» են վառել էներգաարդյունավետության համար

  • Հրատարակված 13/01/2026

Կարինե Սիմոնյանը վառ և տարբերվող անհատականություն է՝ Ալավերդի համայնքում ղեկավար պաշտոն ունի, քաջ ծանոթ է բնակիչների խնդիրներին, պատկերացնում է դրանց լուծումները և իր փոքրիկ թիմով նախագծում զարգացման տարբեր ծրագրեր:

Անմիջական կապ ունի ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի հետ, որովհետև իր ղեկավարած «Զարգացման ծրագրերի և տուրիզմի բաժինն» է հետևում ծրագրի հաջող իրականացմանը Ալավերդիում: Ինչպես նաև աջակցում ծրագրի շրջանակում համայնքում ներդրված էներգետիկ կառավարման համակարգի աշխատանքներին:

Ուշադիր է մանրուքներին, հետևողական է աշխատանքի որակին: Համայնքում շենքերի էներգաարդյունավետ արդիականացման մասին խոսելիս շատ է կարևորում կանանց վճռական դերակատարումը: Հավատացնում է՝ վերջիններս շատ լավ տեղեկացված են էներգաարդյունավետ լուծումներից, գիտեն դրանց ներդրման արդյունքում ինչպես կարող է փոխվել իրենց ապրելու միջավայրը:

Կարինեն նշում է, որ բնակիչները գնալով ավելի են հետաքրքրվում էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրերով. քաղաքապետարանը ստանում է ավելի շատ հայտեր, քան երբևէ: Դրանց մեծ մասը ստացվում է ուղիղ բնակիչներից, ովքեր մանրամասն նկարագրում են իրենց շենքերի վիճակը և մատնանշում ամենահրատապ կարիքները:

«Դիմումները ստորագրած բնակիչների գերակշիռ մասը կանայք են, սա նշանակում է, որ նրանք իրենց միջավայրն ավելի հարմարավետ դարձնելու պահանջ ունեն և ավելի նախաձեռնող են»: 

Այս պահին համայնքում Ծրագրով արդեն ջերմաարդիականացվել են 51 բնակելի և 3 հասարակական շենքեր, իսկ 16 բնակելի և 3 հասարակական շենքերում աշխատանքները շարունակվում են։

Ստացվում է՝ Ալավերդիում կանայք մեծ ցանկություն ունեն ապրելու էներգաարդյունավետ պայմաններում՝ունենալ ջերմային հարմարավետություն, նվազեցնել կոմունալ վճարները, նպաստել էներգետիկ աղքատության և ջերմոցային արտանետումների կրճատմանը:

«Այս պահին չեմ կարողանում հիշել վերջին ամիսներին գրանցված գոնե մեկ դեպք, երբ Ծրագրի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով մեզ տղամարդ դիմեր: Կանայք ավելի հեռատես են այս հարցում»,-նկատում է Կարինեն:

Համայնքում էներգաարդյունավետ արդիականացման շահառուների թիվը հասնում է 25,500, որից 54%-ը կանայք և աղջիկներ են:

Ալավերդիում կանայք բավականին ակտիվ են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում և կարևոր դերակատարում ունեն ոչ միայն իրենց ընտանիքի, այլև շենքի, թաղամասի և համայնքի համար կայացվող որոշումներում:

2026 01 09 2«Այսօր հիմնականում կանանք են վարում կենցաղը, պլանավորում ընտանեկան բյուջեն: Այդ պատճառով էլ ցանկանում են տանն ունենալ ջերմային հարմարավետություն, որպեսզի երեխաները հաճախ չհիվանդանան, ընտանիքի անդամները հարմարավետ ապրեն»,-ասում է նա:

Նրա խոսքով, շենքերի ջերմաարդիականացման ևս մեկ կարևորագույն ազդեցություն էլ դրամային խնայողությունն է. խնայված գումարները կանայք հաճախ ուղղում են իրենց արտաքին տեսքին, գնում են խնամքի միջոցներ, հագուստ և դրանից նրանց տրամադրությունը էապես բարձրանում է:

«Ստացվում է՝ տնտեսումը երջանկության բաղադրիչ ունի, որն էլ ազդում է ընտանիքում առողջ մթնոլորտի ձևավորմանը: Հատկապես համայնքներում ապրող կանայք, ովքեր զբաղվածության լուրջ խնդիր ունեն, հետաքրքրված են այնպիսի փոփոխություններով, որոնք գումարի խնայողություն են բերում»:

 

Սկզբնաղբյուրը՝ https://www.undp.org/armenia/

 

 

  • Ալավերդիում կանայք «կանաչ լույս» են վառել էներգաարդյունավետության համար
  • «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի Խորհրդի նիստը
  • Ներկայացվել են էներգաարդյունավետության վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները
  • Շենքերում էներգաարդյունավետ ներդրումների ռիսկերի նվազեցման թեմայով աշխատաժողով
  • Հզորացնելով համայնքների կարողությունները բազմաբնակարան շենքերի կառավարման և էներգաարդյունավետության ոլորտում
  • Ներկայացվել են «կանաչ շենքերի» նոր ձեռնարկներ ՝ խթանելու էներգաարդյունավետ շինարարությունը
  • Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումն աշխուժացնում է համայնքային կյանքը. քաղաքացիական հասարակության գնահատականները Սյունիքից
  • Էներգաարդյունավետությունը տեղական կարողությունների ամրապնդման և ֆինանսական գործիքների համատեքստում. ուսումնասիրությունների շնորհանդես
  • Էներգետիկ կառավարման զարգացումը Հայաստանի մարզերում
  • Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու միջոց
  • Դասընթաց շրջակա միջավայրի և սոցիալական պաշտպանության սկզբունքների (SESP) թեմայով
  • Էներգաարդյունավետությունը գործնականում․ լրագրողական շրջայց Սյունիքում
  • Դեպի ավելի կայուն ապագա. Երևանի թիվ 36 մանկապարտեզի էներգաարդյունավետ փոխակերպումը
  • Կայացել է ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի խորհրդի 8-րդ նիստը
  • Շենքերի էներգաարդյունավետության առնչվող տեխնիկական հրապարակումների շնորհանդես
  • Պաշտոնապես մեկնարկել է Կայուն զարգացման նպատակ (ԿԶՆ) 7-ի ճանապարհային քարտեզը
  • Ասբեստի թափոնների անվտանգ կառավարման թեմայով դասընթաց Ալավերդի համայնքում
  • Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրման թեմայով դասընթաց՝ համայնքային մասնագետների համար
  • Թվեր և փաստեր շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի մասին
  • Ջերմացելով բնակիչների տներն ու սրտերը. էներգաարդյունավետության միջոցառումները բարելավում են սպիտակցիների կյանքը
  • Թեթևացնելով բեռը. Ինչպես է էներգաարդյունավետ արդիականացումը նպաստում Դիլիջանի բնակիչներին
  • ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի տարեվերջյան նիստին քննարկվեցին ծրագրի առաջընթացն ու հաջորդ քայլերը
  • Քսան մասնագետ վերապատրաստվել են շենքերում էներգետիկ աուդիտ անցկացնելու և էներգետիկ անձնագրեր կազմելու համար
  • 270 վերապատրաստված մասնագետներ՝ Երևանի հաստատությունների էներգիայի սպառումն օպտիմալացնելու համար
  • Էներգետիկ նորարարություն Հայաստանում. աշխատաժողով EMIS համակարգի վերաբերյալ
  • Ստորագրվել է համաձայնագիր ևս 50 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման համար
  • Տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություն և էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովը
  • Էներգետիկ կառավարման համակարգի և էներգետիկ կառավարիչների ներդրման թեմայով դասընթաց
  • Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը
  • Ջերմաարդիականացման ազդեցությունը ջեռուցման վարքագծի և էներգիայի ծախսերի վրա. հետազոտության շնորհանդես
  • Ջերմաարդիականացված թիվ 22 մանկապարտեզը վերաբացվել է
  • Երկրորդ ազգային խորհրդատվական և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողով
  • Ասբեստ․ իրազեկման և անվտանգության միջոցառումներ
  • Լրագրողական շրջայց Լոռու և Տավուշի մարզեր
  • Երևանի թիվ 36 և 49 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
  • Ի գիտություն` բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին և սեփականատերերին
  • Երևանի մի շարք վարչական շրջաններում տեղադրվել են էներգախնայող լուսատուներ
  • Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է
  • Տեղի ունեցավ «Ի՞նչ է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ու ինչպե՞ս այն լուսաբանել մամուլում» խորագրով հանդիպում-քննարկում
  • Երևանի թիվ 36 մանկապարտեզում ընթանում են լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ
  • Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը
  • Վերականգնվող և մաքուր էներգիայի միջազգային համաժողով՝ ուղղված Հայաստանում ցածր ածխածնային զարգացման համար նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներկայացման և կիրառման առաջխաղացմանը
  • Հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր. կառավարությունը 6 մարզերի եւս 828 մլն դրամ հատկացրեց
  • ԱԶԲ-ն և ՄԱԶԾ-ն հուշագիր են ստորագրել
  • Երկօրյա դասընթաց
  • «Էներջի սիթի» հաքաթոն
  • ՄԱԶԾ աջակցությամբ նոր ստանդարտներ են մշակվել
  • ՏԿԵ նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը այցելել են Լոռու մարզ
  • «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության շուկայի զարգացման խթանների բացահայտում և էներգետիկ աղքատության նվազեցում» թեմային նվիրված համաժողով
  • Երևանի քաղաքապետարանի ենթակայության շենքերում էներգետիկ պատասխանատուների վերապատրաստման դասընթացներ
  • Կապ
  • Մրցույթներ/Հայտարարություններ
  • ՀՏՀ

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո:

© 2026 All rights reserved.

×

Հաստատել հետադարձ կապ

|