- ՄԱԶԾ-ն խթանում է կանաչ ֆինանսավորումը Հայաստանի էներգաարդյունավետ բնակարանաշինության ոլորտում
- Ալավերդիում կանայք «կանաչ լույս» են վառել էներգաարդյունավետության համար
- «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի Խորհրդի նիստը
- Ներկայացվել են էներգաարդյունավետության վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները
- Շենքերում էներգաարդյունավետ ներդրումների ռիսկերի նվազեցման թեմայով աշխատաժողով
- Հզորացնելով համայնքների կարողությունները բազմաբնակարան շենքերի կառավարման և էներգաարդյունավետության ոլորտում
- Ներկայացվել են «կանաչ շենքերի» նոր ձեռնարկներ ՝ խթանելու էներգաարդյունավետ շինարարությունը
- Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումն աշխուժացնում է համայնքային կյանքը. քաղաքացիական հասարակության գնահատականները Սյունիքից
- Էներգաարդյունավետությունը տեղական կարողությունների ամրապնդման և ֆինանսական գործիքների համատեքստում. ուսումնասիրությունների շնորհանդես
- Էներգետիկ կառավարման զարգացումը Հայաստանի մարզերում
- Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու միջոց
- Դասընթաց շրջակա միջավայրի և սոցիալական պաշտպանության սկզբունքների (SESP) թեմայով
- Էներգաարդյունավետությունը գործնականում․ լրագրողական շրջայց Սյունիքում
- Դեպի ավելի կայուն ապագա. Երևանի թիվ 36 մանկապարտեզի էներգաարդյունավետ փոխակերպումը
- Կայացել է ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի խորհրդի 8-րդ նիստը
- Շենքերի էներգաարդյունավետության առնչվող տեխնիկական հրապարակումների շնորհանդես
- Պաշտոնապես մեկնարկել է Կայուն զարգացման նպատակ (ԿԶՆ) 7-ի ճանապարհային քարտեզը
- Ասբեստի թափոնների անվտանգ կառավարման թեմայով դասընթաց Ալավերդի համայնքում
- Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրման թեմայով դասընթաց՝ համայնքային մասնագետների համար
- Թվեր և փաստեր շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի մասին
- Ջերմացելով բնակիչների տներն ու սրտերը. էներգաարդյունավետության միջոցառումները բարելավում են սպիտակցիների կյանքը
- Թեթևացնելով բեռը. Ինչպես է էներգաարդյունավետ արդիականացումը նպաստում Դիլիջանի բնակիչներին
- ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի տարեվերջյան նիստին քննարկվեցին ծրագրի առաջընթացն ու հաջորդ քայլերը
- Քսան մասնագետ վերապատրաստվել են շենքերում էներգետիկ աուդիտ անցկացնելու և էներգետիկ անձնագրեր կազմելու համար
- 270 վերապատրաստված մասնագետներ՝ Երևանի հաստատությունների էներգիայի սպառումն օպտիմալացնելու համար
- Էներգետիկ նորարարություն Հայաստանում. աշխատաժողով EMIS համակարգի վերաբերյալ
- Ստորագրվել է համաձայնագիր ևս 50 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման համար
- Տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություն և էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովը
- Էներգետիկ կառավարման համակարգի և էներգետիկ կառավարիչների ներդրման թեմայով դասընթաց
- Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը
- Ջերմաարդիականացման ազդեցությունը ջեռուցման վարքագծի և էներգիայի ծախսերի վրա. հետազոտության շնորհանդես
- Ջերմաարդիականացված թիվ 22 մանկապարտեզը վերաբացվել է
- Երկրորդ ազգային խորհրդատվական և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողով
- Ասբեստ․ իրազեկման և անվտանգության միջոցառումներ
- Լրագրողական շրջայց Լոռու և Տավուշի մարզեր
- Երևանի թիվ 36 և 49 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
- Ի գիտություն` բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին և սեփականատերերին
- Երևանի մի շարք վարչական շրջաններում տեղադրվել են էներգախնայող լուսատուներ
- Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է
- Տեղի ունեցավ «Ի՞նչ է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ու ինչպե՞ս այն լուսաբանել մամուլում» խորագրով հանդիպում-քննարկում
- Երևանի թիվ 36 մանկապարտեզում ընթանում են լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը
- Վերականգնվող և մաքուր էներգիայի միջազգային համաժողով՝ ուղղված Հայաստանում ցածր ածխածնային զարգացման համար նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներկայացման և կիրառման առաջխաղացմանը
- Հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր. կառավարությունը 6 մարզերի եւս 828 մլն դրամ հատկացրեց
- ԱԶԲ-ն և ՄԱԶԾ-ն հուշագիր են ստորագրել
- Երկօրյա դասընթաց
- «Էներջի սիթի» հաքաթոն
- ՄԱԶԾ աջակցությամբ նոր ստանդարտներ են մշակվել
- ՏԿԵ նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը այցելել են Լոռու մարզ
- «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության շուկայի զարգացման խթանների բացահայտում և էներգետիկ աղքատության նվազեցում» թեմային նվիրված համաժողով
ՄԱԶԾ-ն խթանում է կանաչ ֆինանսավորումը Հայաստանի էներգաարդյունավետ բնակարանաշինության ոլորտում
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՀՀ Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկերի միության հետ համագործակցությամբ, կազմակերպեց ինտերակտիվ աշխատաժողով՝ շենքերի ոլորտում կանաչ վարկավորման՝ բանկերի կարողությունների զարգացման թեմայով։ Միջոցառումը համախմբեց առևտրային բանկերին և առաջատար վարկային կազմակերպություններին՝ քննարկելու այն լուծումները, որոնք կնպաստեն կանաչ ֆինանսական գործիքների ընդլայնմանը՝ աջակցելով բնակարանաշինության ոլորտում իրականացվող էներգաարդյունավետ վերանորոգումներին։
Հիմք ընդունելով Հայաստանում էներգաարդյունավետության ոլորտում ՄԱԶԾ-ի երկարամյա աջակցությունը՝ աշխատաժողովում ներկայացվեցին ինչպես նախկին ազգային և միջազգային խորհրդակցությունների արդյունքները, այնպես էլ Բեռլին Էկոնոմիքսի (Berlin Economics) և Մոդեքսի (Modex) կողմից իրականացված ընթացիկ վերլուծական աշխատանքների եզրահանգումները։
Վերլուծությունները կենտրոնացած էին Հայաստանում առկա կանաչ ֆինանսական պրոդուկտների գնահատման, ինչպես նաև բանկերի և վարկային կազմակերպությունների կարողությունների վրա՝ էներգաարդյունավետ արդիականացման համար կանաչ վարկային պրոդուկտներ մշակելու, ներդնելու և կառավարելու տեսանկյունից՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով բազմաբնակարան շենքերին։
Քննարկումների արդյունքում մշակվեցին նախնական քաղաքականության առաջարկություններ և գործողությունների ուղղություններ, որոնք շահագրգիռ կողմերի հետ հետագա քննարկումներից հետո կվերջնականացվեն և կներկայացվեն քաղաքականություն մշակողներին։ Այդ առաջարկությունները նպատակ ունեն բարելավել շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համար կանաչ ֆինանսավորման հասանելիությունն ու կիրառելիությունը՝ հատկապես բնակարանային հատվածում։
Աշխատաժողովը կարևորեց շահագրգիռ կողմերի համատեղ պատասխանատվության գիտակցումը։ Բանկերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ կատարելագործելու և բազմազանեցնելու կանաչ վարկային պրոդուկտները, իսկ ազգային գործընկերները շեշտեցին համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը բազմաբնակարան շենքերի համատիրությունների և այլ շահառուների հետ։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում իրականացվող այս նախաձեռնությունը ընդգծում է Հայաստանի հանձնառությունը՝ իրականացնել մատչելի ու կայուն էներգաարդյունավետ վերանորոգումներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և խոցելի խմբերին։
Աշխատաժողովը նշանակալի քայլ է Հայաստանի էներգաարդյունավետության հավակնոտ նպատակները շոշափելի լուծումների վերածելու գործում, որոնք օգուտ կբերեն համայնքներին, կնվազեցնեն էներգետիկ աղքատությունը և կխթանեն երկրի կլիմայական պարտավորությունները:











