- Շենքերում էներգաարդյունավետ ներդրումների ռիսկերի նվազեցման թեմայով աշխատաժողով
- Հզորացնելով համայնքների կարողությունները բազմաբնակարան շենքերի կառավարման և էներգաարդյունավետության ոլորտում
- Ներկայացվել են «կանաչ շենքերի» նոր ձեռնարկներ ՝ խթանելու էներգաարդյունավետ շինարարությունը
- Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումն աշխուժացնում է համայնքային կյանքը. քաղաքացիական հասարակության գնահատականները Սյունիքից
- Էներգաարդյունավետությունը տեղական կարողությունների ամրապնդման և ֆինանսական գործիքների համատեքստում. ուսումնասիրությունների շնորհանդես
- Էներգետիկ կառավարման զարգացումը Հայաստանի մարզերում
- Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու միջոց
- Դասընթաց շրջակա միջավայրի և սոցիալական պաշտպանության սկզբունքների (SESP) թեմայով
- Էներգաարդյունավետությունը գործնականում․ լրագրողական շրջայց Սյունիքում
- Դեպի ավելի կայուն ապագա. Երևանի թիվ 36 մանկապարտեզի էներգաարդյունավետ փոխակերպումը
- Կայացել է ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի խորհրդի 8-րդ նիստը
- Շենքերի էներգաարդյունավետության առնչվող տեխնիկական հրապարակումների շնորհանդես
- Պաշտոնապես մեկնարկել է Կայուն զարգացման նպատակ (ԿԶՆ) 7-ի ճանապարհային քարտեզը
- Ասբեստի թափոնների անվտանգ կառավարման թեմայով դասընթաց Ալավերդի համայնքում
- Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրման թեմայով դասընթաց՝ համայնքային մասնագետների համար
- Թվեր և փաստեր շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի մասին
- Ջերմացելով բնակիչների տներն ու սրտերը. էներգաարդյունավետության միջոցառումները բարելավում են սպիտակցիների կյանքը
- Թեթևացնելով բեռը. Ինչպես է էներգաարդյունավետ արդիականացումը նպաստում Դիլիջանի բնակիչներին
- ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի տարեվերջյան նիստին քննարկվեցին ծրագրի առաջընթացն ու հաջորդ քայլերը
- Քսան մասնագետ վերապատրաստվել են շենքերում էներգետիկ աուդիտ անցկացնելու և էներգետիկ անձնագրեր կազմելու համար
- 270 վերապատրաստված մասնագետներ՝ Երևանի հաստատությունների էներգիայի սպառումն օպտիմալացնելու համար
- Էներգետիկ նորարարություն Հայաստանում. աշխատաժողով EMIS համակարգի վերաբերյալ
- Ստորագրվել է համաձայնագիր ևս 50 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման համար
- Տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություն և էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովը
- Էներգետիկ կառավարման համակարգի և էներգետիկ կառավարիչների ներդրման թեմայով դասընթաց
- Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը
- Ջերմաարդիականացման ազդեցությունը ջեռուցման վարքագծի և էներգիայի ծախսերի վրա. հետազոտության շնորհանդես
- Ջերմաարդիականացված թիվ 22 մանկապարտեզը վերաբացվել է
- Երկրորդ ազգային խորհրդատվական և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողով
- Ասբեստ․ իրազեկման և անվտանգության միջոցառումներ
- Լրագրողական շրջայց Լոռու և Տավուշի մարզեր
- Երևանի թիվ 36 և 49 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
- Ի գիտություն` բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին և սեփականատերերին
- Երևանի մի շարք վարչական շրջաններում տեղադրվել են էներգախնայող լուսատուներ
- Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է
- Տեղի ունեցավ «Ի՞նչ է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ու ինչպե՞ս այն լուսաբանել մամուլում» խորագրով հանդիպում-քննարկում
- Երևանի թիվ 36 մանկապարտեզում ընթանում են լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը
- Վերականգնվող և մաքուր էներգիայի միջազգային համաժողով՝ ուղղված Հայաստանում ցածր ածխածնային զարգացման համար նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներկայացման և կիրառման առաջխաղացմանը
- Հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր. կառավարությունը 6 մարզերի եւս 828 մլն դրամ հատկացրեց
- ԱԶԲ-ն և ՄԱԶԾ-ն հուշագիր են ստորագրել
- Երկօրյա դասընթաց
- «Էներջի սիթի» հաքաթոն
- ՄԱԶԾ աջակցությամբ նոր ստանդարտներ են մշակվել
- ՏԿԵ նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը այցելել են Լոռու մարզ
- «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության շուկայի զարգացման խթանների բացահայտում և էներգետիկ աղքատության նվազեցում» թեմային նվիրված համաժողով
- Երևանի քաղաքապետարանի ենթակայության շենքերում էներգետիկ պատասխանատուների վերապատրաստման դասընթացներ
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 49 մանկապարտեզի վերաբացվել է
- Սեմինար-քննարկում․ Հայասատանի էներգետիկ ոլորտի օրենսդրության բարելավման թեմայով
- Վերապատրաստում՝ Երևանում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և իրականացման ծրագրի շրջանակում
Դեպի ավելի կայուն ապագա. Երևանի թիվ 36 մանկապարտեզի էներգաարդյունավետ փոխակերպումը
Հնգամյա Մերին ամեն առավոտ մեծ ոգևորությամբ հաճախում է Երևանի թիվ 36 մանկապարտեզ։ Իսկ երբ խոսում է իր երկրորդ տան մասին՝ աչքերը պարզապես փայլում են. լավ լուսավորությամբ սենյակներ, գունեղ և ջերմ միջավայր, սիրելի դաստիարակներ ու ընկերներ։ «Էստեղ շատ սիրուն է ու ես սիրում եմ իմ մանկապարտեզը, որովհետև ամեն օր նոր բաներ եմ սովորում», - ասում է Մերին։
Պատահական չէ, որ Մերին այդքան սիրում է մանկապարտեզը։ 1970-ականներին կառուցված մանկապարտեզի շենքը, որը վերջին տարիներին գտվնում էր անմխիթար վիճակում, վերջերս հիմնանորոգվել է և դարձել էներգաարդյունավետ և ավելի հարմարավետ։

Այս փոխակերպումը հնարավոր է դարձել Երևանի քաղաքապետարանի և միջազգային դոնորների՝ Եվրոպական ներդրումային բանկի, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի, Կանաչ կլիմայի հիմնադրամի և ՄԱԶԾ համագործակցության արդյունքում՝ «Երևանի էներգաարդյունավետություն» ծրագրի շրջանակում։
Խորհրդային տարիներին կառուցվելուց ի վեր Երևանի տասնյակ մանկապարտեզներ չեն հիմնանորոգվել, մինչդեռ մանկահասակ երեխաների համար բարեկեցիկ անվտանգ, հարմարավետ և ներառական միջավայրը միջավայրն ուղղակի անհրաժեշտություն է։ Հիմնանորոգումից հետո Երևանի թիվ 36 մանկապարտեզում ամբողջապես փոխվել են շենքային պայմաններ և այժմ մոտ 300 երեխաների առօրյան անցնում է ավելի ապահով և բարեկեցիկ միջավայրում։


Դաստիարակ Նորա Անդրեասյանը, ով ավելի քան 20 տարի է ինչ աշխատում է թիվ 36 մանկապարտեզում նշում է, որ փոփոխությունները հսկայական են։
«Շենքը տարիներ շարունակ անմխիթար վիճակում էր. մանրահատակը պոկված էր, պատերը՝ անգույն, կահույքը՝ հին։ Տաք ջուր չունեինք։ Իսկ պատուհաններն այնքան վատ վիճակում էին, որ չէինք կարողանում ձմռանը նորմալ տաքություն ապահովել ու ստիպված դրանք ծածկում էին պոլիէթիլենային թաղանթով։ Հիշում եմ ձմռանը երեխաների ձեռքերը սառը ջրից ուռչում էին։ Բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Մենք անցած ձմռանը մենք ջեռուցումն ամենացածրի վրա էինք թողել ու շատ տաք էր՝ պատերի ջերմամեկուսացման շնորհիվ։»
Տիկին Անդրեասյանը նաև նշում է, որ վերանորոգված լուսավոր դասասենյակները դրական ազդեցություն ունեն երեխաների վրա. «Ես նկատել եմ, որ ուսուցման գործընթացը դարձել է ավելի գրավիչ երեխաների համար և նրանք հիմնականում մեծ ոգևորությամբ են գալիս։ Բայց կարևոր է նշել, որ շենքային պայմանների բարելավումը նաև դրական ազդեցություն ունի մեր՝ անձնակազմի աշխատանքի վրա»։
Նպանատիպ փոփոխությունները պայմանավորված են մանկապարտեզի նոր օդափոխության համակարգով, որն էապես մեծացրել է մաքուր օդի ներհոսքը դեպի սենյակներ։ Նախկինում ըստ ՄԱԶԾ-ի՝ ութ մանկապարտեզներում կատարած չափումների, Co2-ի մակարդակը գերազանցում էր առավելագույն թույլատրելի սահմանաչափը մոտ չորս անգամ: Ներկայում, օդի որակի բարձրացման շնորհիվ երեխաները քնկոտ չեն և ավելի ակտիվ են։

Մերիի մայրը՝ Լուսինեն նույնպես գոհ է մանկապարտեզի վերափոխումից։ «Աղջիկս երկու հրաշալի տարի է անցկացրել այստեղ, և փոփոխություններն իսկապես անհավատալի են։ Պարզապես հիանալի է, որ երեխադ գտնվում է հաճելի, և ամենակարևորը՝ ապահով միջավայրում, հատկապես ձմեռվա ցուրտ օրերին»։ Լուսինեն հավելում է, որ նոր ու հարմարվետ միջավայրը երեխաների առօրյան ավելի բազմազան է դարձրել ու վերջերս մանկապարտեզի սպորտային խմբակը քաղաքային օլիմպիադայում առաջին մրցանակն է ստացել։
Մանկապարտեզի տնօրեն Արուսյակ Ահարոնյանը նշում է է, որ մանկարապտեզի հիմնանորոգումը այն մրցունակ է դարձրել։ «Ջեռուցման, օդափոխության և լուսավորության նորացված համակարգերը ստեղծում են ապահով միջավայր, որն աջակցում է երեխաների բարեկեցությանը և խթանում դրական ուսումնական առօրյան: Մեր օրերում ծնողները շատ պահանջկոտ են, և նախըտրում են իրենց երեխաներին տանել այնպիսի մանկապարտեզ, որն առաջարկում է ժամանակակից հարմարություններ։ Մենք իսկապես երախտապարտ ենք բոլոր դոնորներին մեր մանկապարտեզի նման կարևոր հիմնանորոգումը հնարավոր դարձնելու համար»։
Ծրագիրն իրականացվել է ՎԶԲ, ԿԿՀ, ՄԱԶԾ և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ջանքերի շնորհիվ, և արժեցել է մոտ 13,5 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ հիմնանորոգվել և վերազինվել են Երևանի մոտ 14 մանկապարտեզներ, ուր հաճախում են մոտ ավելի քան 3300 երեխաներ:
Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի փոխտնօրեն Մերի Հարությունյանը վստահ է, որ այս հաջող համագործակցությունն էլ ավելի կնպաստի քաղաքի ընդհանուր էներգաարդյունավետությունը։ Նա նշել է, որ մինչև 2029 թվականը «Երևանի էներգաարդյունավետություն» ծրագրի II փուլի շրջանակներում էներգաարդյունավետ վերազինում կունենա ևս 38 շենք։
ՄԱԶԾ և ՎԶԲ ներկայացուցիչները նույնպես հաստատում են, որ կշարունակեն համագործակցությունը միմյանց և քաղաքապետարանի հետ՝ մայրաքաղաքում էներգաարդյունավետությունը զարգացնելու և երեխաների ուսման պայմանները բարելավելու համար:
Սկզբնաղբյուրը՝ https://www.undp.org/


