- Թեթևացնելով բեռը. Ինչպես է էներգաարդյունավետ արդիականացումը նպաստում Դիլիջանի բնակիչներին
- ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի տարեվերջյան նիստին քննարկվեցին ծրագրի առաջընթացն ու հաջորդ քայլերը
- Քսան մասնագետ վերապատրաստվել են շենքերում էներգետիկ աուդիտ անցկացնելու և էներգետիկ անձնագրեր կազմելու համար
- 270 վերապատրաստված մասնագետներ՝ Երևանի հաստատությունների էներգիայի սպառումն օպտիմալացնելու համար
- Էներգետիկ նորարարություն Հայաստանում. աշխատաժողով EMIS համակարգի վերաբերյալ
- Ստորագրվել է համաձայնագիր ևս 50 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման համար
- Տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություն և էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովը
- Էներգետիկ կառավարման համակարգի և էներգետիկ կառավարիչների ներդրման թեմայով դասընթաց
- Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը
- Ջերմաարդիականացման ազդեցությունը ջեռուցման վարքագծի և էներգիայի ծախսերի վրա. հետազոտության շնորհանդես
- Ջերմաարդիականացված թիվ 22 մանկապարտեզը վերաբացվել է
- Երկրորդ ազգային խորհրդատվական և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողով
- Ասբեստ․ իրազեկման և անվտանգության միջոցառումներ
- Լրագրողական շրջայց Լոռու և Տավուշի մարզեր
- Երևանի թիվ 36 և 49 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
- Ի գիտություն` բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին և սեփականատերերին
- Երևանի մի շարք վարչական շրջաններում տեղադրվել են էներգախնայող լուսատուներ
- Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է
- Տեղի ունեցավ «Ի՞նչ է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ու ինչպե՞ս այն լուսաբանել մամուլում» խորագրով հանդիպում-քննարկում
- Երևանի թիվ 36 մանկապարտեզում ընթանում են լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը
- Վերականգնվող և մաքուր էներգիայի միջազգային համաժողով՝ ուղղված Հայաստանում ցածր ածխածնային զարգացման համար նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներկայացման և կիրառման առաջխաղացմանը
- Հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր. կառավարությունը 6 մարզերի եւս 828 մլն դրամ հատկացրեց
- ԱԶԲ-ն և ՄԱԶԾ-ն հուշագիր են ստորագրել
- Երկօրյա դասընթաց
- «Էներջի սիթի» հաքաթոն
- ՄԱԶԾ աջակցությամբ նոր ստանդարտներ են մշակվել
- ՏԿԵ նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը այցելել են Լոռու մարզ
- «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության շուկայի զարգացման խթանների բացահայտում և էներգետիկ աղքատության նվազեցում» թեմային նվիրված համաժողով
- Երևանի քաղաքապետարանի ենթակայության շենքերում էներգետիկ պատասխանատուների վերապատրաստման դասընթացներ
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 49 մանկապարտեզի վերաբացվել է
- Սեմինար-քննարկում․ Հայասատանի էներգետիկ ոլորտի օրենսդրության բարելավման թեմայով
- Վերապատրաստում՝ Երևանում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և իրականացման ծրագրի շրջանակում
- Սեմինար՝ շենքերի էներգետիկ բնութագրերի սերտիֆիկատի ձևանմուշի մշակման թեմայով
- Քննարկվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ու դրանց կայունության ապահովման լուծումները
- ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մասնակցել են Դիլիջանի միջազգային դպրոցում կայացած Երիտասարդների տեղական համաժողովին
- Վերապատրաստման դասընթաց լրագրողների համար
Թեթևացնելով բեռը. Ինչպես է էներգաարդյունավետ արդիականացումը նպաստում Դիլիջանի բնակիչներին

Տասնամյակներ անց առաջին անգամ 70-ամյա Անահիտ Բարսեղյանը նախորդ ձմռանը ստիպված չեղավ միացնել ջեռուցումը։ Էներգաարդյունավետ արդիականացմանն ծրագրի շնորհիվ նրա նախկինում սառը բնակարանը այժմ ջերմ է և հարմարավետ՝ առանց լրացուցիչ ծախսերի։
Վերջին տարիներին Դիլիջանը դարձել է պահանջված զբոսաշրջային ուղղություն Տավուշի մարզում՝ շնորհիվ իր հիասքանչ բնապատկերների և հարուստ մշակութային ժառանգության։ Սակայն շատերը, հատկապես խորհրդային ժամանակների շենքերում բնակվող տարեցները, բախվում են լուրջ մարտահրավերների։ Մաշված ենթակառուցվածքներն ու անկանխատեսելի եղանակային պայմանները դժվարություններ են ստեղծում տարեց բնակիչների համար, ինչպիսին Անահիտ Բարսեղյանն է, ով իր համեստ կենսաթոշակով է հոգում կենցաղային ծախսերը։
«Ես այս շենքում ապրում եմ 1980-ականներից, և այս ձմեռ առաջին անգամ էր, որ ջեռուցումը միացնելու կարիք անգամ չունեցա, քանի որ բնակարանս բավականին տաք էր», – կիսվում է տիկին Անահիտը։ «Մեր շենքում կատարված բարեփոխումներն իսկապես փոխակերպեցին այն, և ես շատ շնորհակալ եմ այս ամենի համար»։
Տիկին Անահիտը բնակվում է Դիլիջանի այն 11 բնակելի շենքերից մեկում, որոնք արդիականացվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Կլիմայի կանաչ հիմնադրամի և ՀՀ կառավարության աջակցությամբ։ Այն իրականացվել է Հայաստանի պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով նվազեցնել էներգիայի սպառումը, կրճատել ջերմոցային գազերի արտանետումները և բարելավել բնակիչների կյանքի որակը։
Վերանորոգման աշխատանքները ներառել են շենքերի արտաքին պատերի, տանիքի ջերմամեկուսացում, աստիճանավանդակների հատվածում հին պատուհանների և դռների փոխարինում էներգաարդյունավետ տարբերակներով։ Անվտանգության և հարմարավետության նկատառումներից ելնելով՝ տեղադրվել են ժամանակակից լուսադիոդային լուսավորության համակարգեր՝ ընդհանուր օգտագործման տարածքներում։ Արդյունքում, բնակարաններում միջին ջերմաստիճանը ձմռանը բարձրացել է 4-5°C-ով, ինչը զգալիորեն նվազեցրել է ջեռուցման ծախսերը։ Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում նմանատիպ աշխատանքներ են իրականացվել 157 բնակելի շենքերում։
Տիկին Անահիտի համար այս փոփոխությունները միայն ջերմության մասին չեն՝ դրանք հանգստություն և ապահովության զգացում են բերում։
«Մեր ընտանիքն առաջիններից էր, որ տեղափոխվեց այս շենք: Այն ժամանակ ամեն ինչ նոր էր, և մենք ունեինք կենտրոնացված ջեռուցում»,- հիշում է տիկին Անահիտը։
«Բայց մեր կյանքը փոխվեց, և 1990-ականների դժվարությունները ստիպեցին մեզ պայքարել բնակարանը ջեռուցելու համար։ Երբեմն մենք ընդհանրապես չէինք կարողանում տաքացնել մեր տունը, քանի որ դա չափազանց թանկ էր»։
Բացի այդ, էներգաարդյունավետ արդիականացման արդյունքում լուծվել է նաև անձրևաջրերի հեռացման խնդիրը, որը տարիներ շարունակ անհանգստացրել էր բնակիչներին։ «Ջուրն այլևս ներս չի թափանցում պատուհաններից կամ տանիքից»,- նշում է տիկին Անահիտը։ «Վերջապես, ես կարող եմ չանհանգստանալ, երբ անձրև է գալիս»։
Դիլիջանում 11 բնակելի շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը, որը կազմել է 670 միլիոն դրամ, ֆինանսավորվել է ՄԱԶԾ-ի, ՀՀ կառավարության և Դիլիջան համայնքի կողմից, որից 75%-ը պետական սուբվենցիոն ծրագրի միջոցներով, իսկ 25%-ը ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ներդրումներով։
«Հեշտ կյանք չեմ ունեցել։ 1970-ականներին համալսարանն ավարտել եմ որպես ինժեներ, բայց ստիպված աշխատել եմ տարբեր տեղերում, որպեսզի կարողանամ ծայրը ծայրին հասցնել և երեխաներիս կարիքները հոգալ: Լվացքատանն եմ աշխատել, հիվանդանոցում։ Ժամանակի ընթացքում երեխաներս մեծացան, ամուսնացան և հեռացան Դիլիջանից՝ ավելի լավ հնարավորությունների ետևից, իսկ ես մնացի մենակ՝ իմ համեստ թոշակով և առողջական խնդիրներով: Բայց այս ծրագրի շնորհիվ ես ինձ ապահով ու հարմարավետ եմ զգում իմ տանը։ Նման ծրագրերը շատ կարևոր են ինձ պես մարդկանց համար», - ասում է տիկին Անահիտը։
Տիկին Անահիտի և Դիլիջանի 1,100-ից ավելի բնակիչների համար էներգաարդյունավետ արդիականացման շնորհիվ ոչ միայն նվազել են ջեռուցման ծախսերը, այլև նրանք ձեռք են բերել հարմարավետություն, ապահովություն և արժանապատիվ կյանք։
Այս նախաձեռնությունները ծառայում են որպես Հայաստանի կայուն քաղաքային զարգացման մոդել՝ ցույց տալով, թե ինչպես էներգաարդյունավետության ոլորտում ռազմավարական ներդրումները կարող են դրականորեն ազդել քաղաքացիների կյանքի և համայնքի վրա: Այսօր առաջնահերթություն տալով նման նախագծերին՝ մենք կառուցում ենք առավել դիմակայուն, ծախսարդյունավետ և բարենպաստ կլիմայական պայմաններ գալիք սերունդների համար:
Սկզբնաղբյուրը՝ https://www.undp.org/