Mershenq.am
  • Մեր Մասին
  • Քարտեզ
  • Միջոցառումներ / Նորություններ
  • Հրապարակումներ
    • Զեկույցներ
    • Դասընթացներ
    • Ուղեցույցներ
    • Օգտակար նյութեր
    • Այլ
  • Օգտակար հղումներ
  • Կապ
    • Arm
    • Eng
  • Մեր Մասին
  • Քարտեզ
  • Միջոցառումներ / Նորություններ
  • Հրապարակումներ
    • Զեկույցներ
    • Դասընթացներ
    • Ուղեցույցներ
    • Օգտակար նյութեր
    • Այլ
  • Օգտակար հղումներ
  • Կապ

Շենքերում էներգաարդյունավետ ներդրումների ռիսկերի նվազեցման թեմայով աշխատաժողով

  • Հրատարակված 05/12/2025

ՄԱԶԾ-ի Հայաստանյան գրասենյակը, համախմբելով ազգային և միջազգային գործընկերներին, կազմակերպել է տեխնիկական խորհրդակցություն Հայաստանի շենքերում էներգաարդյունավետ արդիականացման (ԷԱ) ուղղությամբ ներդրումների վրա ազդող հիմնական ռիսկերի և դրանց հասցեագրման համար անհրաժեշտ քաղաքականության գործողությունների վերաբերյալ։

Այս քննարկումը կարևոր քայլ էր երկարաժամկետ ԷԱ ներդրումների խթանման համար ավելի կայուն և ապահով ներդրումային միջավայր ստեղծելու ուղղությամբ, հաշվի առնելով նման ներդրումների առանցքային կարևորությունը՝ էներգետիկ աղքատությունը նվազեցնելու, բնակչության կենսապայմանները բարելավելու և կլիմայի փոփոխության օրակարգի շրջանակներում Հայաստանի կանաչ անցման հանձնառությունների համահավասար իրագործումը ապահովելու առումով։

Գրեթե 2 տասնամյակ շարունակ ՄԱԶԾ-ն մշտական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի կառավարությանը շենքերի էներգաարդյունավետության խթանման ուղղությամբ՝ քաղաքականության, ֆինանսական և տեխնիկական կարողությունների զարգացման գործողությունների միջոցով։ Մինչ այժմ կատարված աշխատանքները զգալիորեն նպաստել են շենքերի ԷԱ ուղղությամբ ներդրումների ազգային շրջանակի բարելավմանը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Հայաստանը շարունակաբար ընդլայնում է արդիականացման ծրագրերի ընդգրկույթը, անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր՝ ներդրումներին խոչընդոտող ռիսկերը կանխելու և մեղմելու ուղղությամբ, հատկապես՝ բազմաբնակարան շենքերի գծով։

Այս գործընթացին օժանդակելու նպատակով ՄԱԶԾ-ն նախաձեռնել է շենքերի ԷԱ ներդրումների ռիսկերի համապարփակ գնահատում, որի արդյունքում ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական կառույցների համար մշակվել են քաղաքականության գծով գործնական առաջարկություններ: Ռիսկերի գնահատման աշխատանքներն իրականացվել են «Berlin Economics» և «Modex» ընկերությունների միջազգային և տեղական փորձագետների կողմից։ Ուսումնասիրության շրջանակը ընդգրկել է իրավական, ինստիտուցիոնալ, ֆինանսական, տեխնիկական, սոցիալական և խաչաձև բնույթի խոչընդոտները:

Աշխատաժողովի ընթացքում ՄԱԶԾ-ի և նրա փորձագիտական խմբի կողմից ներկայացվեցին վերլուծության արդյունքում կատարված եզրահանգումները և առաջարկությունների նախագծերը, որից հետո տեղի ունեցավ ինտերակտիվ քննարկում պետական մարմինների, միջազգային զարգացման գործընկերների, ֆինանսական կառույցների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ: Մասնակիցների կողմից տրվեցին արժեքավոր արձագանքներ և հետադարձ կապ՝ քաղաքականության գծով առաջարկությունները լրամշակելու և կատարելագործելու ուղղությամբ։ Առաջարկությունների նպատակն է՝ ամրապնդել ԷԱ ներդրումների համար նպաստավոր միջավայրը և աջակցել Հայաստանի տարածքում շենքերի ԷԱ արդիականացման ընդգրկույթի ընդլայնմանը:

Լրամշակումից հետո առաջարկությունները կվերջնականացվեն շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների հիման վրա, և ազգային գործընկերներին կներկայացվեն 2026 թվականի սկզբին: Ակնկալվում է, որ դրանք հիմք կծառայեն ընթացիկ քաղաքականության բարեփոխումների համար, որոնք ընդգրկում են հարցերի լայն շրջանակ․ սկսած շինարարական նորմերից, ԷԱ ստանդարտներից և ֆինանսական ռիսկերի նվազեցման գործիքներից մինչև բազմաբնակարան շենքերի կառավարման, էներգետիկ աուդիտների և բնակարանային սեփականատերերի կողմից որոշումների կայացման մեխանիզմների բարելավման խնդիրները:

Վերջնական նպատակը հստակ է և անփոփոխ՝ ապահովել ԷԱ արդիականացման մատչելիությունը և հասանելիությունը բոլորի, և հատկապես՝ կանանց և բնակչության խոցելի խմբերի համար:

Նախաձեռնությունն իրականացվում է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում։

  • Շենքերում էներգաարդյունավետ ներդրումների ռիսկերի նվազեցման թեմայով աշխատաժողով
  • Հզորացնելով համայնքների կարողությունները բազմաբնակարան շենքերի կառավարման և էներգաարդյունավետության ոլորտում
  • Ներկայացվել են «կանաչ շենքերի» նոր ձեռնարկներ ՝ խթանելու էներգաարդյունավետ շինարարությունը
  • Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումն աշխուժացնում է համայնքային կյանքը. քաղաքացիական հասարակության գնահատականները Սյունիքից
  • Էներգաարդյունավետությունը տեղական կարողությունների ամրապնդման և ֆինանսական գործիքների համատեքստում. ուսումնասիրությունների շնորհանդես
  • Էներգետիկ կառավարման զարգացումը Հայաստանի մարզերում
  • Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու միջոց
  • Դասընթաց շրջակա միջավայրի և սոցիալական պաշտպանության սկզբունքների (SESP) թեմայով
  • Էներգաարդյունավետությունը գործնականում․ լրագրողական շրջայց Սյունիքում
  • Դեպի ավելի կայուն ապագա. Երևանի թիվ 36 մանկապարտեզի էներգաարդյունավետ փոխակերպումը
  • Կայացել է ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի խորհրդի 8-րդ նիստը
  • Շենքերի էներգաարդյունավետության առնչվող տեխնիկական հրապարակումների շնորհանդես
  • Պաշտոնապես մեկնարկել է Կայուն զարգացման նպատակ (ԿԶՆ) 7-ի ճանապարհային քարտեզը
  • Ասբեստի թափոնների անվտանգ կառավարման թեմայով դասընթաց Ալավերդի համայնքում
  • Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրման թեմայով դասընթաց՝ համայնքային մասնագետների համար
  • Թվեր և փաստեր շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի մասին
  • Ջերմացելով բնակիչների տներն ու սրտերը. էներգաարդյունավետության միջոցառումները բարելավում են սպիտակցիների կյանքը
  • Թեթևացնելով բեռը. Ինչպես է էներգաարդյունավետ արդիականացումը նպաստում Դիլիջանի բնակիչներին
  • ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի տարեվերջյան նիստին քննարկվեցին ծրագրի առաջընթացն ու հաջորդ քայլերը
  • Քսան մասնագետ վերապատրաստվել են շենքերում էներգետիկ աուդիտ անցկացնելու և էներգետիկ անձնագրեր կազմելու համար
  • 270 վերապատրաստված մասնագետներ՝ Երևանի հաստատությունների էներգիայի սպառումն օպտիմալացնելու համար
  • Էներգետիկ նորարարություն Հայաստանում. աշխատաժողով EMIS համակարգի վերաբերյալ
  • Ստորագրվել է համաձայնագիր ևս 50 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման համար
  • Տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություն և էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովը
  • Էներգետիկ կառավարման համակարգի և էներգետիկ կառավարիչների ներդրման թեմայով դասընթաց
  • Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը
  • Ջերմաարդիականացման ազդեցությունը ջեռուցման վարքագծի և էներգիայի ծախսերի վրա. հետազոտության շնորհանդես
  • Ջերմաարդիականացված թիվ 22 մանկապարտեզը վերաբացվել է
  • Երկրորդ ազգային խորհրդատվական և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողով
  • Ասբեստ․ իրազեկման և անվտանգության միջոցառումներ
  • Լրագրողական շրջայց Լոռու և Տավուշի մարզեր
  • Երևանի թիվ 36 և 49 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
  • Ի գիտություն` բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին և սեփականատերերին
  • Երևանի մի շարք վարչական շրջաններում տեղադրվել են էներգախնայող լուսատուներ
  • Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է
  • Տեղի ունեցավ «Ի՞նչ է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ու ինչպե՞ս այն լուսաբանել մամուլում» խորագրով հանդիպում-քննարկում
  • Երևանի թիվ 36 մանկապարտեզում ընթանում են լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ
  • Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը
  • Վերականգնվող և մաքուր էներգիայի միջազգային համաժողով՝ ուղղված Հայաստանում ցածր ածխածնային զարգացման համար նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներկայացման և կիրառման առաջխաղացմանը
  • Հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր. կառավարությունը 6 մարզերի եւս 828 մլն դրամ հատկացրեց
  • ԱԶԲ-ն և ՄԱԶԾ-ն հուշագիր են ստորագրել
  • Երկօրյա դասընթաց
  • «Էներջի սիթի» հաքաթոն
  • ՄԱԶԾ աջակցությամբ նոր ստանդարտներ են մշակվել
  • ՏԿԵ նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը այցելել են Լոռու մարզ
  • «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության շուկայի զարգացման խթանների բացահայտում և էներգետիկ աղքատության նվազեցում» թեմային նվիրված համաժողով
  • Երևանի քաղաքապետարանի ենթակայության շենքերում էներգետիկ պատասխանատուների վերապատրաստման դասընթացներ
  • Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 49 մանկապարտեզի վերաբացվել է
  • Սեմինար-քննարկում․ Հայասատանի էներգետիկ ոլորտի օրենսդրության բարելավման թեմայով
  • Վերապատրաստում՝ Երևանում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և իրականացման ծրագրի շրջանակում
  • Կապ
  • Մրցույթներ/Հայտարարություններ
  • ՀՏՀ

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո:

© 2025 All rights reserved.

×

Հաստատել հետադարձ կապ

|