- 600,000-ից ավելի մարդկանց կյանքը Հայաստանում բարելավվել է էներգաարդյունավետության ոլորտում ներդրումների շնորհիվ
- ՄԱԶԾ-ն խթանում է կանաչ ֆինանսավորումը Հայաստանի էներգաարդյունավետ բնակարանաշինության ոլորտում
- Ալավերդիում կանայք «կանաչ լույս» են վառել էներգաարդյունավետության համար
- «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի Խորհրդի նիստը
- Ներկայացվել են էներգաարդյունավետության վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները
- Շենքերում էներգաարդյունավետ ներդրումների ռիսկերի նվազեցման թեմայով աշխատաժողով
- Հզորացնելով համայնքների կարողությունները բազմաբնակարան շենքերի կառավարման և էներգաարդյունավետության ոլորտում
- Ներկայացվել են «կանաչ շենքերի» նոր ձեռնարկներ ՝ խթանելու էներգաարդյունավետ շինարարությունը
- Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումն աշխուժացնում է համայնքային կյանքը. քաղաքացիական հասարակության գնահատականները Սյունիքից
- Էներգաարդյունավետությունը տեղական կարողությունների ամրապնդման և ֆինանսական գործիքների համատեքստում. ուսումնասիրությունների շնորհանդես
- Էներգետիկ կառավարման զարգացումը Հայաստանի մարզերում
- Շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու միջոց
- Դասընթաց շրջակա միջավայրի և սոցիալական պաշտպանության սկզբունքների (SESP) թեմայով
- Էներգաարդյունավետությունը գործնականում․ լրագրողական շրջայց Սյունիքում
- Դեպի ավելի կայուն ապագա. Երևանի թիվ 36 մանկապարտեզի էներգաարդյունավետ փոխակերպումը
- Կայացել է ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի խորհրդի 8-րդ նիստը
- Շենքերի էներգաարդյունավետության առնչվող տեխնիկական հրապարակումների շնորհանդես
- Պաշտոնապես մեկնարկել է Կայուն զարգացման նպատակ (ԿԶՆ) 7-ի ճանապարհային քարտեզը
- Ասբեստի թափոնների անվտանգ կառավարման թեմայով դասընթաց Ալավերդի համայնքում
- Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրման թեմայով դասընթաց՝ համայնքային մասնագետների համար
- Թվեր և փաստեր շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի մասին
- Ջերմացելով բնակիչների տներն ու սրտերը. էներգաարդյունավետության միջոցառումները բարելավում են սպիտակցիների կյանքը
- Թեթևացնելով բեռը. Ինչպես է էներգաարդյունավետ արդիականացումը նպաստում Դիլիջանի բնակիչներին
- ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի տարեվերջյան նիստին քննարկվեցին ծրագրի առաջընթացն ու հաջորդ քայլերը
- Քսան մասնագետ վերապատրաստվել են շենքերում էներգետիկ աուդիտ անցկացնելու և էներգետիկ անձնագրեր կազմելու համար
- 270 վերապատրաստված մասնագետներ՝ Երևանի հաստատությունների էներգիայի սպառումն օպտիմալացնելու համար
- Էներգետիկ նորարարություն Հայաստանում. աշխատաժողով EMIS համակարգի վերաբերյալ
- Ստորագրվել է համաձայնագիր ևս 50 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման համար
- Տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություն և էներգիայի անցումային մոտեցումներ. գործելու հնարավորություններ խորհրդարանականների համար» համաժողովը
- Էներգետիկ կառավարման համակարգի և էներգետիկ կառավարիչների ներդրման թեմայով դասընթաց
- Տեղի է ունեցել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) ծրագրի խորհրդի ընդլայնված նիստը
- Ջերմաարդիականացման ազդեցությունը ջեռուցման վարքագծի և էներգիայի ծախսերի վրա. հետազոտության շնորհանդես
- Ջերմաարդիականացված թիվ 22 մանկապարտեզը վերաբացվել է
- Երկրորդ ազգային խորհրդատվական և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողով
- Ասբեստ․ իրազեկման և անվտանգության միջոցառումներ
- Լրագրողական շրջայց Լոռու և Տավուշի մարզեր
- Երևանի թիվ 36 և 49 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
- Ի գիտություն` բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին և սեփականատերերին
- Երևանի մի շարք վարչական շրջաններում տեղադրվել են էներգախնայող լուսատուներ
- Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է
- Տեղի ունեցավ «Ի՞նչ է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ու ինչպե՞ս այն լուսաբանել մամուլում» խորագրով հանդիպում-քննարկում
- Երևանի թիվ 36 մանկապարտեզում ընթանում են լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը
- Վերականգնվող և մաքուր էներգիայի միջազգային համաժողով՝ ուղղված Հայաստանում ցածր ածխածնային զարգացման համար նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներկայացման և կիրառման առաջխաղացմանը
- Հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր. կառավարությունը 6 մարզերի եւս 828 մլն դրամ հատկացրեց
- ԱԶԲ-ն և ՄԱԶԾ-ն հուշագիր են ստորագրել
- Երկօրյա դասընթաց
- «Էներջի սիթի» հաքաթոն
- ՄԱԶԾ աջակցությամբ նոր ստանդարտներ են մշակվել
- ՏԿԵ նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը այցելել են Լոռու մարզ
600,000-ից ավելի մարդկանց կյանքը Հայաստանում բարելավվել է էներգաարդյունավետության ոլորտում ներդրումների շնորհիվ
Էներգաարդյունավետության ոլորտում առաջին ծրագիրը, որը բարելավել է 600,000-ից ավելի մարդկանց կյանքը և զգալի ներդրում է ունեցել Հայաստանի ազգային կլիմայական նպատակների իրականացման գործում, ավարտվեց։
Հայաստանում 600,000-ից ավելի մարդկանց կենսապայմանները բարելավվել են մեկ տասնամյակ շարունակ շենքների էներգաարդյունավետության բարձրացման մեջ արված ներդրումների շնորհիվ։ Մասնավորապես, նվազել են շահառուների էներգետիկ ծախսերը և բարձրացել է հանրային ենթակառուցվածքների դիմակայունությունը։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համագործակցությամբ և Կլիմայի կանաչ հիմնադրամի (GCF) աջակցությամբ։
Մեկնարկելով 2017-ին՝ ծրագիրը զգալի ներդրում է կատարել Հայաստանի՝ դեպի ցածր ածխածնային և էներգետիկ անվտանգ ապագա անցման գործում։ Բարելավելով բնակելի և հասարակական շենքերի էներգաարդյունավետությունը՝ ծրագիրը նպաստել է ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և ներառական զարգացմանը։ Ավելի քան 470 շենք ջերմաարդիականացվել է՝ ապահովելով էներգիայի 20-60 տոկոսի խնայողություն՝ կախված իրականացված միջոցառումների կազմից և ծավալից։
Այս բարեփոխումների ուղիղ ազդեցությունն իրենց վրա զգացել են 600,000-ից ավելի շահառուներ՝ բարելավված կենսապայմանների, նվազեցված կոմունալ ծախսերի և ավելի դիմակայուն հանրային ենթակառուցվածքների տեսքով։ Ծրագիրն օգնել է ածխաթթու գազի (CO₂) տարեկան արտանետումները կրճատել 32,000 տոննայով կամ 640,000 տոննայով 20 տարվա կենսափուլի հաշվարկով՝ ուղիղ նպաստելով Հայաստանի կլիմայական պարտավորությունների կատարմանը։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության կառավարության, դոնոր համայնքի, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ ամփոփելու ծրագրի արդյունքները և Հայաստանի շենքային ֆոնդի կայուն վերափոխմանն ուղղված համատեղ ջանքերը։ Միջոցառման ընթացքում ընդգծվեց Հայաստանի շենքերի և կլիմայական նախաձեռնությունների վրա ծրագրի տասնամյա փոխակերպող ազդեցությունը։
«Կլիմայի կանաչ հիմնադրամի Էական ֆինանսական աջակցության և Հայաստանի կառավարության ամուր գործընկերության շնորհիվ այս ծրագիրը նպաստել է երկրում էներգաարդյունավետությունը կենսունակ և մասշտաբային ներդրումային հնարավորության վերածելուն»,- նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն․ Նաթիա Նացվլիշվիլին։ Ռիսկերը նվազեցնելով և ֆինանսավորում ներգրավելով՝ մենք բարելավել ենք շենքերը, կրճատել արտանետումները ամբողջ երկրում և նվազեցրել էներգիայի ծախսը մարդկանց համար։ Ամենակարևորը, մենք հիմք ենք դրել կլիմայի փոփոխության դեմ պայքարի կայուն գործողությունների և Հայաստանի՝ ավելի կանաչ ապագայի համար»։
Միջոցառման ընթացքում առանձնահատուկ ընդգծվեց նաև ծրագրի համակարգային ազդեցությունը։ Կլիմայի կանաչ հիմնադրամի 17.4 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի և ներգրավված 64.8 մլն ԱՄՆ դոլար համաֆինանսավորման միջոցով՝ ծրագիրը հնարավորություն է տվել մշակել նորարարական ֆինանսավորման մեխանիզմներ և ռիսկերի նվազեցման գործիքներ՝ էներգաարդյունավետության ոլորտում ներդրումները դարձնելով ավելի հասանելի և գրավիչ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածների համար։
Իր բացման խոսքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, պրն․ Արամ Մեյմարյանը կարևորել է․ «Որպես էներգետիկ անվտանգության և անկախության ձգտող երկիր՝ մեզ համար չափազանց կարևոր է շենքների էներգաարդյուանվետության իրականացումը դիմակայան բարձրացման համար։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անունից շնորհակալություն եմ հայտնում ՄԱԶԾ-ին և ԿԿՀ-ին ծրագրի հաջող իրականացման համար»։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, պրն․ Առնակ Ավետիսյանը նշել է․ «Մենք սա համարում ենք մեր ամենահաջողված ծրագրերից և կարևորում նրա դերը հատկապես բնակչության էներգաարդյունավետության վարքագծի փոփոխության առումով։ Այն կյանքի չէր կոչվի առանց ՄԱԶԾ-ի, ԿԿՀ-ի, տեղական և միջազգային գործընկերների ակտիվ համագործակցության, և իհարկե, առանց շահառուների անմիջական մասնակցության»։
Ենթակառուցվածքներից զատ՝ ծրագիրը հանգեցրել է նաև վարքագծային կարևոր փոփոխությունների․ տնային տնտեսությունները գնալով ավելի հաճախ են կիրառում էներգաարդյունավետ լուծումներ՝ ժամանակակից ջեռուցման համակարգեր, բարելավված ջերմամեկուսացում և LED լուսավորություն։
Փակման խոսքում ԿԿՀ Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Միջին Արևելքի տարածաշրջանային տնօրեն, պրն․ Թոմաս Էրիկսոնը նշել է․ «Այս ծրագրը կլիմայական ֆինանսավորման լավագույն օրինակներից է, թե ինչպես կարելի է կրճատել արտանետումները, բարելավել դիմակայունությունը, մոբիլիզացնել ռեսուրսները, ամրապնդել ինստիտուտները և, ամենակարևորը, բարելավել մարդկանց կյանքը։ Հաջորդը շենքերի հաջողված էներգաարդյունավետ արդիականացումից դեպի մասշտաբային ֆինանսավորում անցման փուլն է»։




















