- Ջերմաարդիականացման ազդեցությունը ջեռուցման վարքագծի և էներգիայի ծախսերի վրա. հետազոտության շնորհանդես
- Ջերմաարդիականացված թիվ 22 մանկապարտեզը վերաբացվել է
- Երկրորդ ազգային խորհրդատվական և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողով
- Ասբեստ․ իրազեկման և անվտանգության միջոցառումներ
- Լրագրողական շրջայց Լոռու և Տավուշի մարզեր
- Երևանի թիվ 36 և 49 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
- Ի գիտություն` բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին և սեփականատերերին
- Երևանի մի շարք վարչական շրջաններում տեղադրվել են էներգախնայող լուսատուներ
- Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է
- Տեղի ունեցավ «Ի՞նչ է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը ու ինչպե՞ս այն լուսաբանել մամուլում» խորագրով հանդիպում-քննարկում
- Երևանի թիվ 36 մանկապարտեզում ընթանում են լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են մանկապարտեզների հիմնանորոգման հերթական պայմանագրերը
- Վերականգնվող և մաքուր էներգիայի միջազգային համաժողով՝ ուղղված Հայաստանում ցածր ածխածնային զարգացման համար նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներկայացման և կիրառման առաջխաղացմանը
- Հավանության է արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր. կառավարությունը 6 մարզերի եւս 828 մլն դրամ հատկացրեց
- ԱԶԲ-ն և ՄԱԶԾ-ն հուշագիր են ստորագրել
- Երկօրյա դասընթաց
- «Էներջի սիթի» հաքաթոն
- ՄԱԶԾ աջակցությամբ նոր ստանդարտներ են մշակվել
- ՏԿԵ նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը այցելել են Լոռու մարզ
- «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության շուկայի զարգացման խթանների բացահայտում և էներգետիկ աղքատության նվազեցում» թեմային նվիրված համաժողով
- Երևանի քաղաքապետարանի ենթակայության շենքերում էներգետիկ պատասխանատուների վերապատրաստման դասընթացներ
- Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 49 մանկապարտեզի վերաբացվել է
- Սեմինար-քննարկում․ Հայասատանի էներգետիկ ոլորտի օրենսդրության բարելավման թեմայով
- Վերապատրաստում՝ Երևանում էներգետիկ կառավարման համակարգի ներդրման և իրականացման ծրագրի շրջանակում
- Սեմինար՝ շենքերի էներգետիկ բնութագրերի սերտիֆիկատի ձևանմուշի մշակման թեմայով
- Քննարկվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ու դրանց կայունության ապահովման լուծումները
- ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մասնակցել են Դիլիջանի միջազգային դպրոցում կայացած Երիտասարդների տեղական համաժողովին
- Վերապատրաստման դասընթաց լրագրողների համար
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 49 մանկապարտեզի վերաբացվել է
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող 18 մանկապարտեզներից ևս մեկը հանձնվեց շահագործման: Նախակրթարանում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Հերթական էներգաարդյունավետ և սեյսմակայուն մանկապարտեզն ենք հանձնում շահագործման, որը Երևանը ոչ սուվերեն վարկով է հիմնանորոգել: Ծրագիրը հաջողությամբ շարունակվում է, մենք արդեն քննարկում ենք երկրորդ փուլով նոր մանկապարտեզների նորոգման հարցը և ակնկալում, որ մինչև տարեվերջ կառավարության աջակցությամբ պայմանագիր կստորագրենք և հնարավորություն կունենանք ևս 14 մանկապարտեզ հավելյալ հիմնանորոգել, ինչպես նաև 4 պոլիկլինիկայում աշխատանքներ տանել: Այս ամեն ինչն ուղղված է մեր համաքաղաքացիների բարեկեցության ապահովմանը»,- նշել է Երևանի քաղաքապետը։
Կարևոր այս նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից, Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից, Կանաչ կլիմայի հիմնադրամից և Երևան համայնքի բյուջեից: Թիվ 49 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների արժեքը կազմում է 400 մլն ՀՀ դրամ:
«Մենք շատ սերտ և արդյունավետ համագործակցություն ենք իրականացնում Երևանի քաղաքապետարանի հետ՝ էներգարդյունավետության ոլորտում, և այս գեղեցիկ մանկապարտեզը հրաշալի օրինակներից մեկն է: Մենք համագործակցում ենք տնտեսական և ներդրումային ծրագրերի շրջանակում, ինչպես նաև այսպես ասած` կանաչ նախաձեռնությունների իրականացման առումով, որտեղ ունենք, օրինակ, կանաչ ավտոբուսների ծրագիրը: Ուրախ եմ այս ամենի համար, ինչի արդյունքում մեր նպաստը կբերենք քաղաքացիներին»»,- նշել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:
«Մեր ջանքերը շարունակական են լինելու, մեր գործունեությունը չի սահմանափակվելու միայն Երևանում, էներգաարդյունավետությամբ մենք զբաղվելու ենք ամբողջ Հայաստանի տարածքով մեկ: Շենքը, իհարկե շատ գեղեցիկ է, նաև շուրջ 50% էներգիա է խնայելու: Երեխաները շատ ավելի հարմարավետ կեցավայր են ունենալու, խաղալու են տաք ու նաև ջերմ միջավայրում, և ես շատ ուրախ եմ, որ ՄԱԶԾ-ն կարողացել է իր նպաստը նույնպես բերել այս ծրագրի իրականացման գործում»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:
80-ական թվականներին կառուցված թիվ 49 մանկապարտեզը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: 2020թ.-ի տարեվերջին մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց միջավայրն ու շենքային պայմանները: Մանկապարտեզում շուրջ 270 փոքրիկների համար ստեղծվել են ոչ միայն էներգաարդյունավետ, լուսավոր, գունավոր, այլև անվտանգ պայմաններ:
Ծրագրի շրջանակում մանկապարտեզում տեղադրվել են էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ, իրականացվել են նաև դռների ու լուսամուտների փոխարինում, տանիքի պատերի ջերմամեկուսացում, ինչի արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաև կնվազեն CO2 գազի արտանետումները: Որպես կարևոր բաղադրիչ` առանձնակի ուշադրություն է դարձվել նաև շենքի սեյսմիկ ամրակայմանը:
«Ես շատ ուրախ եմ լինել այստեղ և տեսնել այս նոր մանկապարտեզը, այն, իհարկե, շատ գեղեցիկ և թարմ տեսք ունի, և ես կարծում եմ, որ ամենակարևորն այն է, որ այն նաև էներգաարդյունավետ է, քանի որ իրականացվել են վերականգնող էներգետիկային ուղղված մի շարք միջոցառումներ, և իհարկե դուք գիտեք, որ ջեռուցումը, տաք ջրամատակարարումը շատ կարևոր են, որովհետև դրանք ավելացնում են հարմարավետության մակարդակը»,- ընդգծել է ԵՆԲ տարածաշրջանային ղեկավար Մաչեյ Չուրան:
«Դուք գիտեք, որ շատ դոնորներ են ընդգրկված այս ծրագրում, Դուք տեսնում ենք նրանց բոլորի դրոշները, որոնք փաստում են, թե վստահության ինչպիսի մակարդակ ունեն այս երկրները Հայաստանի ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի նկատմամբ: Ծրագիրն իրականացվել է Եվրոպական ներդրումային բանկի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, և մենք տեսնում ենք, թե ինչպիսի արդյունքների ենք հասել»,-նշել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանատան պատվո հյուպատոս Թիմ Սթրեյթը:
«Այս պահին մենք ունենք 25 մանկապարտեզ, որոնք շինարարության փուլում են, միգուցե աշխատանքները մի փոքր դժվարություններ են առաջացնում մեր քաղաքացիների համար՝ չգիտեն որտեղ երեխաներին տանեն մանկապարտեզ, բայց մենք պետք է համատեղ հաղթահարենք այդ դժվարությունները, որպեսզի մեր երեխաները կարողանան մեծանալ բարեկեցիկ և լավ միջավայրում»,- նկատել է Հրաչյա Սարգսյանը:
Աղբյուրը՝ https://bit.ly/3BmMLCL